L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում
Չվերթ 163 Saudi Arabian Airlines | |
---|---|
Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 1980 թվականի օգոստոսի 20 |
Ժամանակ | 19:08 UTC |
Բնութագրում | F-NI (հրդեհ խցիկում), վթարային վայրէջք |
Վայր | Ալ-Ռիադ, , Սաուդյան Արաբիա |
Չվերթ | SVA163 |
Թռիչքի վայր | Կարաչի, Պակիստան |
Վերջնական կետ | Էր-Ռիյադ, Սաուդյան Արաբիա |
Զոհվածներ | 301 (բոլորը) |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 19800819-1 |
Օդանավ | |
Մոդել | Lockheed L1011-385-1-15 TriStar 200 |
Ավիաընկերություն | Saudi Arabian Airlines |
Կողային համար | HZ-AHK |
Արտադրման թվական | 1979 թվական |
Ուղևորներ | 287 |
Անձնակազմ | 14 |
Կենդանի մնացած | 0 |
Saudia Flight 163 Վիքիպահեստում |
L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում՝ դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 1980 թվականի օգոստոսի 19-ին Էր-Ռիյադ օդանավակայանում։ Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը, որը պատկանում էր Saudi Arabian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Կարաչի օդանավակայանից դեպի Էր-Ռիյադի օդանավակայան։ Չվերթի ժամանակ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռի անձնակազմի անդամները կարողացել են վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում։ Ինքնաթիռն այրվել է ամբողջությամբ։ Ինքնաթիռում գտնվում էին 287 ուղևոր, և ինքնաթիռի 14 անձնակազմի անդամները։ Սակայն հրդեհի ժամանակ բոլորը մահացել են[1][2]։
Տեղեկություններ 163 չվերթի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Lockheed L-1011-381-1-15 TriStar 200 (գրանցման համարը` HZ-AHK) ինքնաթիռը արտադրվել է 1979 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հուլիսի 13-ին։ Նույն թվականի օգոստոսի 21-ին ինքնաթիռը հանձնվում է Saudi Arabian Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երեք շարժիչ Rolls-Royce RB211-524B2-02 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը, ինքնաթիռը իրականացրել է 1718 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 2948 ժամ։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռի կազմը հետևյալն էր`
- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 38- ամյա Մուհամեդ Ալի Հովիտեր։ Շատ փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 14 տարի (1965 թվականի հոկտեմբերից)։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, DC-4, McDonnell Douglas DC-9, Boeing 707 և Boeing 737: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի հրամանատար 1980 թվականի հունվարի 31-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 7674 ժամ, որից 388 ժամ L-1011 ինքնաթիռում։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 26- ամյա Սամի Աբդուլա Մ. Հասանեյն։ Փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 2 տարի և 11 ամիս։ Կառավարել է միայն Boeing 737 ինքնաթիռը։ Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի երկրորդ հրամանատար 1980 թվականի օգոստոսի 7-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 1615 ժամ, որից 125 ժամ L-1011 ինքնաթիռում։
- Բորտինժիներ - 42- ամյա Բրէդլի Կուրտիս։ Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 6 տարի (1974 թվականի օգոստոսից)։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, Boeing 737 և Boeing 707: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի բորտինժիներ 1980 թվականի մայիսի 2-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 650 ժամ, որից 157 ժամ L-1011 ինքնաթիռում։
Ինքնաթիռում կար 11 բորտուղեկցորդներ`
- Ֆատիմա Սուպոալո Ֆրէնսիս - 26 տարեկան։
- Աբդեն Շաֆյոր Ալ Ռախման - 27 տարեկան։
- Զորայդա Խերնանդես - 24 տարեկան։
- Ֆաուցիյա Սաիֆուդին - 24 տարեկան։
- Էլեն Բաուտիստա - 23 տարեկան։
- Ռիտա Զուլուետա - 26 տարեկան։
- Մարգարիտա Սարմիենտո - 23 տարեկան։
- Լորնա Բաուտիստա - 22 տարեկան։
- Էլիս Մանալո - 23 տարեկան։
- Անդալիբ Մասուդ - 20 տարեկան։
- Լուիզա Հենդերսոն - 21 տարեկան։
Քաղաքացիություն | Քանակ |
---|---|
Սաուդյան Արաբիա | 169 |
Պակիստան | 85 |
Իրան | 32 |
Ֆիլիպիններ | 6 |
Կորեայի Հանրապետություն | 4 |
Մեծ Բրիտանիա | 4 |
Իռլանդիա | 1 |
Ընդամնեը | 301 |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 18:06 Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը պատրաստվեց թռիչքը իրականացնել։ Ժամը 18:08 ինքնաթիռը թռչեց օդանավակայանից, և ուղղություն վերցրեց դեպի Ջիդդա։ Թռիչքից ընդամենը 7 րոպե հետո, երբ ինքնաթիռը բարձացավ 6700 մետր, ավտոմատ միացավ «Հրդեհ»-ի ազդանշանը, և սկսեց այրվել ինքնաթիռի երկրորդ շարժիչը։ Բորտինժեները հաղորդում է խնդիրի մասին հրամանատարին, և հրամանատարը որոշում է վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում։ Հրդեհը սկզբից բռնկվել է բեռնային հատվածում, այնուհետև տարածվել է բավականին արագ։
Վայրէջք, ավիավթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 18:27-ին մտահոգված ուղևորները խուճապահար տեղափոխվում են ինքնաթիռի առջևի հյուրասրահ, վախենալով թունավոր ծխից։ Բորտուղեկցորդները ուղևորներին փորձել են նստեցնել իրենց տեղերը, սակայն ապարդյուն։ Ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ուղևորներին նստել իրենց տեղերը, և պատրաստվեն վթարային վայրէջքի։ Այսպիսով, ինքնաթիռը ժամը 18:36-ին վայրէջք է կատարել։
Անհայտ պատճառներով 163 թռիչքի անձնակազմը չի կարողացել բացել ցանկացած վթարային ելքի դուռը։ Այնուհետև կրակը ներթափանցել է ուղևորատար խցիկ։ Օդանավակայանի աշխատակիցներին նույնպես չի հաջողվել բացել ինքնաթիռի վթարային ելքի դուռը։ Երբ օդանավակայանի աշխատակիցներին հաջողվեց բացել դուռը, նրանք ինքնաթիռում նկատեցին, որ հրդեհը տարածվել է ինքնաթիռի ողջ տնակում։ Ինքնաթիռը ամբողջությամբ այրվեց։ Ուշ տարհանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 287 ուղևորները և 11 անձնակազմի անդամները մահանում են։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Saudi Arabian Airlines ավիաընկերության ներկայացուցիչները հայտատրարեցին, որ հրշեջները հայտնաբերել են ինքնաթիռի տնակում բութան, որը պատճառ է հանդիսացել ինքնաթիռի կործանման։ Ազգային բեռնափոխադրումների անվտանգության խորհուրդի փորձագետները չհամաձայնվեցին այս եզրահանգման հետ։ Այսպիսով, աղետի հիմնական պատճառն `
- Օդանավակայանի աշխատակիցները պատրաստ չէին նման արտակարգ իրավիճակներում կատարել իրենց պարտականությունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավիավթար DC-9 Ցինցինատիյում
- Ավիավթար DC-8 Ջիդդայում
- Boeing 737-ի ավիավթար Մանչեսթերում
- Boeing 737-ի ավիավթար Աթենքում
- Boeing 777-ի ավիավթար Լոնդոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Saudi Arabian Airlines fligh 163 description
- ↑ «Special Report: Saudi Arabian Airlines Flight 163». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.